ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի` Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ և Գյումրու բաժին։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է աշխատակազմի հետ, քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և նույն բաժնի գլխավոր տեսուչ Ստեփան Շահումյանը մասնակցել են Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի արտագնա նիստին։ Միջոցառման ժամանակ Տեսչական մարմնի աշխատակիցները ներկայացրել են 2020-2022թ․թ․ ազգային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, ինչպես նաև մասնակցել են 2023-2025 թթ գործունեության ազգային ծրագրի նախագծի քննարկման աշխատանքներին։ Յուրաքանչյուր տարի հունիսի 12-ը նշվում է որպես Երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օր: Նշենք, որ Տեսչական մարմինը գործողությունների Ազգային ծրագրի շրջանակներում իրականացնում է թրաֆիքինգի՝ աշխատանքային շահագործման, աշխատող երեխաների՝ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման մասին իրազեկման և աշխատանքի վատթարագույն ձևերում երեխաների [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սահմանված կարգով, տնտեսավարողներին իրազեկել է աշխատողների պարբերական բժշկական զննության կարգը պահպանելու վերաբերյալ։ Վերապահված լիազորությունների շրջանակներում՝ հնարավոր խախտումները կանխելու՝ հանրային շահերի պաշտպանության ապահովման նպատակով, Տեսչական մարմինը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն աշխատողները, ովքեր աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոնների, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում՝ պարբերաբար, անցնել բժշկական զննություն՝ գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան։ Նախնական և պարբերական բժշկական զննություն չանցած, ինչպես նաև բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու պատասխանատվությունը կրում է կազմակերպության տնօրինությունը։ Հիշեցնենք, որ արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի [...]
Մանրամասն ➜