ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել է իրազեկման սեմինար՝ Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վարման և վերահսկողության վերաբերյալ։ Սեմինարը վարել են Առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը և Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Բանախոսները ներկայացրել են ոլորտի էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման անցումային փուլի հետ կապված խնդիրները։ Հաջորդել է հարց ու պատասխան, քննարկում։ Սեմինարին մասնակցել են բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մանրամասն ➜Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի (AWDA) շրջանակում կայացել է Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շուրջ 200 ներկայացուցիչներ։ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և գործընկերների կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականից։
Մանրամասն ➜ՀՀ կառավարության հունիսի 23-ի նիստում N 927-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված N 3-ում կատարվել են փոփոխություններ: Համաձայն որի՝ N 3.3 ստուգաթերթը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի (Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն (ՏԳՏԴ ԾԱԾԿԱԳԻՐ՝ Q 86.22)), N 3.13 ստուգաթերթը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի (Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման վերահսկողություն (Q 86.10, 86.21, 86.90 (ՏԳՏԴ)): «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ հղումով https://cutt.ly/ZKWYaOH
Մանրամասն ➜