azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ուսանողների համար

25.09.2026

2026 թվականի սեպտեմբերի 24-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները Էջմիածին քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում բուժքույրական, ատամնատեխնիկական և մանկաբարձական ֆակուլտետների ուսանողների համար անցկացրել են իրազեկման սեմինար։ Տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները, ինչպես նաև դրանց շրջանակում իրականացվող վերահսկողական գործառույթները։ Սեմինարի ավելի քան 80 մասնակիցներին ներկայացվել են աշխատանքային իրավահարաբերություններին, հիգիենիկ և սանիտարահիգիենիկ նորմերին վերաբերող հիմնական պահանջները, ինչպես նաև միջին բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները։ Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց հետաքրքրող հարցերը, որոնց շուրջ ծավալվել է քննարկում։ Սեմինարի նպատակն էր ուսանողներին իրազեկել ապագա մասնագիտական գործունեության ընթացքում իրենց [...]

Մանրամասն ➜


Շրջայց-իրազեկում՝ շինարարական կազմակերպությունում

25.09.2026

2026 թվականի սեպտեմբերի 22-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայց-իրազեկում է իրականացվել Աբովյան քաղաքում գործող «ԴԻ ՋԻ ԷՅ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ում։ Շրջայցի ընթացքում աշխատողներին ներկայացվել են շինարարական հրապարակում անվտանգ աշխատանքի կազմակերպման և աշխատողների առողջության ու անվտանգության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառման, առաջին օգնության հասանելիության, ինչպես նաև անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովման վերաբերյալ՝ շինարարական աշխատանքների ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելման և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորման նպատակով։ Իրազեկման ընթացքում քննարկվել են նաև աշխատողների կողմից բարձրացված հարցերը։

Մանրամասն ➜


Շրջայց-իրազեկման աշխատանքներ՝ շինարարական հրապարակներում

25.09.2026

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները 2026 թվականի սեպտեմբերի 18-ին շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել Երևանում «ՌԵՆԿՈ» ՍՊ, «ՇԻՆՎԵԿՏՈՐ» ՍՊ և «ՄՈՒՇ 999» ՍՊ ընկերությունների կողմից կառուցվող բազմաբնակարան շենքերի և համալիրների շինհրապարակներում։ Շրջայց-իրազեկման ընթացքում անդրադարձ է կատարվել շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներին։ Մասնավորապես, ներկայացվել են՝ 🔹 աշխատողներին, ըստ կատարվող աշխատանքների բնույթի, համապատասխան անհատական պաշտպանության միջոցներով ապահովման պահանջները, 🔹 աշխատավայրերի կոլեկտիվ պաշտպանության միջոցներով կահավորվածությունը՝ ներառյալ ցանկապատերը, պաշտպանիչ և արգելափակող սարքերը, հարմարանքներն ու անվտանգության նշանները, 🔹 առավել [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ