ՀՀ առողջապահության նախարարի N 76-Ն հրամանով փոփոխություն է կատարվել նախարարի 2015թ-ի 59-Ն ««Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N – 3.1.1-030-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» հրամանում։ Համաձայն որի՝ հաստատվել է «Հեպատիտներ Բ-ի, Ց-ի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N – 3.1.1-030-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները նոր խմբագրությամբ։ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրը։ Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2022 թվական։ Մանրամասները՝ հղումով https://cutt.ly/oMNJT85
Մանրամասն ➜ՀՀ առողջապահության նախարարի 2017թ. մարտի 28-ի 12-Ն հրամանով (http://surl.li/doiig) սահմանված են հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերի համար ներկայացվող պահանջները. Ըստ այդմ՝ Հաստատության սենքերում անհրաժեշտ է ապահովել օդի հետևյալ ջերմաստիճանը. 1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C, 2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և միջանցքներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C: Հաստատությունների սենքերում ապահովել օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում: Ուշադրություն՝ Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։ Արձանագրած խախտումների դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ [...]
Մանրամասն ➜Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի «Կենսագործունեության անվտանգության» մասնագիտության վեցերորդ կուրսի ուսանողների հերթական խումբը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվող ուսումնական պրակտիկայի շրջանակներում փորձուսումն անցկացրել է շինհրապարակում։ Գիտելիքների գործնական կիրառումն առավել արդյունավետ կազմակերպելու համար Տեսչական մարմինը դիմել էր շինարարություն իրականացնող ընկերությանը և վերջինների համաձայնությամբ սովորողների ուսումնական պրակտիկան այսօր անցկացրել է շինարարական հրապարակում։ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի տեսուչներն ու շինարարության պատասխանատուները ուսանողներին տեղում ծանոթացրել են շինաշխատանքներին, անվտանգության անհրաժեշտ միջոցառումներին, պատասխանել են նաև նրանց հարցերին։ Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթանում են աշխատողների առողջության պահպանման և [...]
Մանրամասն ➜