azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային հանդիպում՝ ԱԱՏՄ-ում

20.01.2023

Հունվարի 19-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների հետ։ ԱՄԿ ներկայացուցիչները Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանին ներկայացրել են Տեսչական մարմնի և կազմակերպության համագործակցությամբ ունեցած ձեռքբերումների, կատարված վերլուծությունների և դրանց արդյունքում վեր հանված խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն։ Քննարկվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Միասին նպաստենք աշխատանքային իրավունքի իրացմանը» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների՝ ներքին և արտաքին հաղորդակցության մեխանիզմների կատարելագործման, ժամանակակից թվային գործիքների ներդրման և աշխատանքի տեսուչների մասնագիտական գիտելիքների զարգացման և հմտությունների կատարելագործման հետ կապված հարցեր։ Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն [...]

Մանրամասն ➜


Ուսումնական հաստատություններում օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները

16.01.2023

ՀՀ առողջապահության նախարարի 2017թ. մարտի 28-ի N 12-Ն հրամանով  սահմանված են հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերի համար ներկայացվող պահանջները. Ըստ այդմ՝ Հաստատության սենքերում անհրաժեշտ է ապահովել օդի հետևյալ ջերմաստիճանը. դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C, ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և միջանցքներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C: Հաստատությունների սենքերում ապահովել օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում: Ուշադրություն՝ Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։ Արձանագրած խախտումների դեպքում զանգահարե՛ք ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։ Սույն [...]

Մանրամասն ➜


Տարեվերջյան աշխատանքային քննարկում՝ ԱԱՏՄ-ում

27.12.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում  կայացել է տարեվերջյան քննարկում, որը վարել է Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը։ Մասնակցել են Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և կենտրոնական ապարատի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկման ընթացքում բարձրացվել են անցնող աշխատանքային տարվա ընթացքում հանդիպած խնդիրները, ընդգծվել են ձեռքբերումները։ Սահմանվել են ընդհանուր աշխատանքային սկզբունքներ՝ տեսչական մարմնի գործունեությունը, իրականացվող ստուգումներն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով։ Քննարկվել են նաև 2023 թվականին տեսչական մարմնի կողմից իրականացվելիք վերահսկողական գործառույթների և աշխատանքի արդյունավետ կազմակերպման հետ կապված այլ հարցեր։

Մանրամասն ➜




Վերադառնալ