azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկում՝ դեղերի նշված սերիաների շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին

18.05.2023

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 01/1571-23 գրությանը կից ստացված փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.030.03D սերիայի և «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 250 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 22.340.01A, 22.340.02B սերիաների նմուշների փորձաքննության ժամանակ հայտնաբերվել է արտաքին նկարագրության անհամապատասխանություն՝ արտադրանքի աղտոտում փոշիով և մասնիկներով, առկա է երրորդ դասի թերության կասկած, դեղերն արտադրող «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ մինչև [...]

Մանրամասն ➜


2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Տեսչական մարմնի կողմից հարուցվել է 876 վարչական վարույթ

17.05.2023

Հաշվետու ժամանակահատվածում Տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով հարուցվել է 876 վարչական վարույթ, որից Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 763, դիմումի հիման վրա՝ 113։ Ըստ ոլորտների՝ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտ՝ հարուցված վարչական վարույթներ՝ 92, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 73, դիմումի հիման վրա՝ 19, Բժշկական օգնության և սպասարկաման վերահսկողության ոլորտ՝ հարուցված վարչական վարույթներ՝ 353, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 352, դիմումի հիման վրա՝ 1, Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտ՝ հարուցված վարչական վարույթներ՝ 54, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 53, դիմումի հիման վրա՝ 1, Աշխատանքային իրավունք՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման ոլորտ՝ հարուցված վարչական վարույթներ՝ 377, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 285, դիմումի հիման վրա՝ 92։ Խախտումները վերացնելու համար տրվել է 99 կարգադրագիր՝ առաջադրանք տալու [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն

15.05.2023

2023 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է իրականացնել 800 թեմատիկ ստուգում` 712 տնտեսավարող սուբյեկտի մոտ։ Դրանցից՝ 656-ը բարձր, 104 -ը՝ միջին և 40-ը՝ ցածր ռիսկայնությամբ։ Հաշվետու ժամանակահատվածում հրապարակվել է 253 հանձնարարագիր տնտեսավարող սուբյեկտներում թեմատիկ ստուգում և վերստուգում իրականացնելու համար, որից 174-ը՝ ստուգում և 79-ը՝ վերստուգում։ 2023 թվականի ստուգումների տարեկան ծրագրով՝ 1-ին եռամսյակի համար նախատեսված 175 տնտեսավարող սուբյեկտներից՝ միայն 1 տնտեսավարող սուբյեկտում ստուգման հանձնարարագիր չի հրապարակվել՝ տնտեսավարող սուբյեկտի գործունեության դադարեցման հիմքով։ Թվային տվյալներն՝ ըստ ոլորտների. Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտ՝ ստուգում՝ 41, վերստուգում՝ 25, Բժշկական օգնության և սպասարկաման վերահսկողության ոլորտ՝ ստուգում՝ 0, վերստուգում՝ 3, Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտ՝ ստուգում՝ 42, վերստուգում՝ 7, [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ