azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սեմինար-քննարկում ՝ Տեսչական մարմնում

26.06.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է սեմինար-քննարկում ՝ Տեսչական մարմնի գլխամասի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի  աշխատակիցների և տարածքային կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների, տեսուչների, մասնագետների և Իրավական աջակցության բաժնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկումը վարել են Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և նույն վարչության գլխավոր տեսուչ Եկատերինա Մելքումյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարի 48 N և 03 N հրամանները, ինչպես նաև ստուգաթերթերի կիրառման վերաբերյալ հարցեր։ Սեմինարի ընթացքում ԱԱՏՄ մասնագետների միջև տեղի է ունեցել քննարկում։ Վեր են հանվել աշխատանքային պրակտիկայիում հանդիպող խնդիրները, որոնց լուծման համար տրվել են սպառիչ և ընդհանուր՝ սկզբունքային պատասխաններ։

Մանրամասն ➜


Աշխատանքային սեմինար՝ Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի պատասխանատուների և տեսուչների համար

22.06.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային սեմինար կենտրոնական ապարատի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության և տարածքային կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների, տեսուչների, մասնագետների և Իրավական աջակցության բաժնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպումը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի նիստում N 981-Ն որոշմամբ լրացումներ և փոփոխություններ էր կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ, որով նոր խմբագրությամբ շարադրվել են բժշկական օգնության և սպասարկման վերահսկողությն ոլորտում գործող բոլոր ստուգաթերթերը։ Հաշվի առնելով վերոգրյալը և, որ շուտով մեկնարկելու են 2023թ ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ոլորտի թեմատիկ ստուգումները, անհրաժեշտություն էր [...]

Մանրամասն ➜


Փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

19.06.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի նիստում N 981-Ն որոշմամբ  փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Ըստ որի՝ նոր խմբագրությամբ շարադրվել են բժշկական օգնության և սպասարկման բնագավառում գործող բոլոր ստուգաթերթերը։ Միաժամանակ բժշկական օգնության և սպասարկման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների համար գործող 17 ստուգաթերթերի փոխարեն՝ գործելու է 16 ստուգաթերթ, քանի որ 718-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի՝ N 3.2 ստուգաթերթի հարցերը միավորվել են N 3.7 ստուգաթերթի հարցերին և նոր խմբագրությամբ ներկայացված են N 3.6 ստուգաթերթով: Փոփոխված՝ նոր համարակալմամբ ստուգաթերթերը հրապարակված են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնական կայքում։

Մանրամասն ➜




Վերադառնալ