azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հուլիսի 30-ը` Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր

30.07.2023

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ կազմակերպված պայքարն ընթանում է ավելի քան երկու տասնամյակ` սկսվելով 2002 թվականին: Ստեղծվել է հիմնարար օրենսդրական մեխանիզմ, որը եզրագծում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարում ներգրավված դերակատարների գործառույթները և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհ դարձած անձանց պաշտպանության ու աջակցության շրջանակը: Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու նպատակով մշակվել են եռամյա ազգային ծրագրեր։ Վերջինը` յոթերորդը, ներառել է 2023-2025 թվականների ժամանակահատվածը: Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 7 հիմնական բաժիններում` 1) մարդկանց թրաֆիքինգի [...]

Մանրամասն ➜


Դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու կարգադրագիր է տրվել

27.07.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՄԱՈՒՆԹ» ՍՊ ընկերությանը 26.07.2023թ.-ին տրվել է Կարգադրագիր՝ «Դակարբազին Մեդակ դակարբազին (դակարբազին ցիտրատ) դեղափոշի ներարկման կամ կաթիլաներարկման լուծույթի 200 մգ; (10) ապակե սրվակ Գերմանիա Մեդակ ԳմբՀ, Տեատերշտրասե 6, 22880 Վեդել-երկրորդային փաթեթավորող, որակի և բաց թողնման հսկող, Օնկոտեկ Ֆարմա Պրոդուկտիոն ԳմբՀ, Ամ Ֆարմապարկ, 06861 Դեսաու-Ռոսլաու, Գերմանիա- բալք արտադրող, առաջնային փաթեթավորող՝ Մեդակ ԳմբՀ, Տեատերշտրասե 6, 22880 Վեդել (Գերմանիա)-ի համար»` սերիա՝ F220288A, պիտ․ ժամկետ՝ 30․06․2025թ., դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2023 թվականի հուլիսի 19-ին ստացված գրությանը կից՝ փորձաքննության եզրակացությունը և 2023 թվականի հուլիսի 25-ին` ի [...]

Մանրամասն ➜


Տրվել է կարգադրագիր դեղի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ

24.07.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը 24.07.2023 թ.-ին տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01D սերիայի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2023 թվականի հուլիսի 24-ին ստացված գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացությունը։ Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9%  (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01D սերիայի կիրառման ժամանակ արձանագրվել են պիրոգեն ռեակցիաներին բնորոշ ախտանշաններ, առկա է հետկանչի ենթակա թերության կասկած (առաջին և (կամ) երկրորդ դասի)։

Մանրամասն ➜




Վերադառնալ