azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Դեղի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու կարգադրագիր է տրվել

07.07.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը 06.07.2023 թ․-ին տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.156.03A սերիայի և «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01B սերիայի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2023 թվականի հուլիսի 06-ին ստացված թիվ 01/2164-23 առ 04.07.2023թ. գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացությունը։ Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.156.03A սերիայի և «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմինը հրավիրում է մանկապարտեզների, նախակրթարանների և երեխաների զարգացման կենտրոնների ղեկավարների ուշադրությունը

04.07.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ հրավիրում է մանկապարտեզների, նախակրթարանների և երեխաների զարգացման կենտրոնների ղեկավարների ուշադրությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառվա ամիսներին դիտվում է աղիքային վարակիչ հիվանդությունների, սննդային գործոնով պայմանավորված թունավորումների դեպքերի թվի ավելացում՝ Տեսչական մարմինը հորդորում է՝ մանկապարտեզներում, նախակրթարաններում և երեխաների զարգացման կենտրոններում խստագույնս պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերով և կանոններով, ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 09-ի հրամանով հաստատված թիվ 14-Ն «Աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N [...]

Մանրամասն ➜


Ավարտվեց աշխատանքի տեսուչների համար հաղորդակցության հմտությունների 5-օրյա վերապատրաստումը

03.07.2023

Ավարտվեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) համագործակցությամբ՝ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար անցկացվող կարողությունների հզորացման վերապատրատման 5-օրյա դասընթացը։ Փակման միջոցառմանը ներկա էին ԱԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը, Որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը։ Սլավիկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԱՄԿ գործընկերներին, արձանագրելով ԱԱՏՄ և ԱՄԿ համագործակցության հերթական հաջողված ծրագրի իրականացումը՝ ընդգծեց նմանօրինակ միջոցառումների կարևորությունը, հույս և պատրաստակամություն հայտնեց խորացնելու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Աշխատանքի շուրջ 30 տեսուչներ վերապատրաստվեցին փափուկ հմտությունների՝ հաղորդակցության, ներգործության, կոնֆլիկտների [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ