ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատուների համար կազմակերպված իրազեկման սեմինարն ավարտվեց։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը և վարչության հիգիենիստ-համաճարակաբանները։ Իրազեկման միջոցառմանը մասնակցել են Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի Աջափնյակ, Նոր Նորք, Դավթաշեն, Ավան, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Նորք-Մարաշ վարչական շրջանների նախադպրոցական 160-ից ավելի հաստատությունների և զարգացման կենտրոնների շուրջ 200 ներկայացուցիչներ։ Մասնակիցներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների, ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի [...]
Մանրամասն ➜Հիմք ընդունելով ամառվա ամիսներին աղիքային վարակիչ հիվանդությունների, սննդային գործոնով պայմանավորված թունավորումների դեպքերի թվի աճը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է եռօրյա կանխարգելիչ իրազեկում-սեմինարների շարք՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատու պաշտոնատար անձանց համար։ Սեմինարի մասնակիցններին ողջունել է Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը և վարչության հիգիենիստ-համաճարակաբանները։ Մասնակիցներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների, ՀՀ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (Տեսչական մարմին) ամառային հանգստի սեզոնով պայմանավորված՝ լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսավարողներին հորդորում է՝ պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը։ Տեսչական մարմինը հիշեցնում է՝ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի, N 534-Ն հրամանով։ Մասնավորապես անհրաժեշտ է՝ պահպանել թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը, պարտադիր վարակազերծել ավազանի ջուրը, ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին ունենալ ջրահեռացման ջրհորդաններ, լողավազանների, բաղնիքների միկրոկլիման ստուգել 4 ժամը 1 անգամ, բուժաշխատողի կողմից ամեն օր իրականացվի արտաքին զննություն՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար, լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաների համար իրականացնել էնտերոբիոզի [...]
Մանրամասն ➜