azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար՝ Արտաշատի նախադպրոցական կազմակերպությունների ներկայացուցիչների համար

13.11.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցներն իրազեկման սեմինար են անցկացրել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի 37 բնակավայրերի նախադպրոցական կազմակերպությունների 50-ից ավելի ներկայացուցիչների՝ տնօրենների և բուժքույրերի մասնակցությամբ։ Սեմինարն անցկացրել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության տեսուչներն, ինչպես նաև Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետները։ Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, ուժի մեջ մտած փոփոխությունները, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետները՝ նկատի ունենալով սեզոնային սուր [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի մեկ տասնյակ տեսուչներ այսուհետ հանդես կգան որպես վերապատրաստող տեսուչներ

09.11.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) մեկ տասնյակ տեսուչներ այսուհետ հանդես կգան որպես վերապատրաստող տեսուչներ։ Տեսչական մարմնի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) համագործակցությամբ՝ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար հունիս ամսին անցկացվել էին վերապատրաստման  դասընթացներ, լավագույն արդյունքներ արձանագրած 11 տեսուչներ ընտրվել էին որպես դասընթացավարներ և ԱՄԿ ազգային փորձագետ Էդիտա Հովհաննիսյանի քոուչինգի միջոցով 6 ամիս շարունակ հմտությունները կիրառել էին ամենօրյա աշխատանքում։ Նոյեմբերի 8-ից 9-ը անցկացվել է դասընթացավար տեսուչների վերապատրաստման վերջին փուլը։ Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը։ Դասընթացները վարել են միջազգային փորձագետ, ԱՄԿ խորհրդատուներ Հելենա Պերեսը և ԱՄԿ [...]

Մանրամասն ➜


Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության հնգամյակն ամփոփող տարեկան ժողովը

07.11.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ կայացել է Տեսչական մարմնի գործունեության հնգամյակն ամփոփող տարեկան ժողովը։ Ժողովն անցկացվել է ԱԱՏՄ արհեստակցական միության աջակցությամբ և մասնակցել է Տեսչական մարմնի ողջ աշխատակազմը՝ ղեկավարի տեղակալները, տարածքային կենտրոնների ղեկավարները, մասնագիտացված վաչությունների պետերը, տեսուչներ, փորձագետներ, մասնագետներ, սպասարկող անձնակազմը։ Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի 5-ամյա աշխատանքի վիճակագրական տվյալները՝ տարեկան ստուգումների/վերստուգումների, դիմում-բողոքների, վարչական վարույթների,  իրազեկման-կանխարգելիչ միջոցառումների, թեժ գծով ստացված զանգերի դինամիկան։ Ամփոփվել են հիմնական ձեռքբերումները, արձանագրվել են խնդիրները և նախանշվել են  անելիքները։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից՝ հինգ և ավելի տարի Տեսչական մարմնում աշխատած գործընկերներին՝ երկարամյա ծառայության համար շնորհվել են Տեսչական [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ