
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ՝ հունիսի 21-ին կայացել է ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին ներկա են եղել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները և Տեսչական մարմնի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։ Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի վարչությունների նորանշանակ պետերին՝ Որակի ապահովման վարչության պետ Արմեն Դավթյանին և Ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչության պետ Հայկ Եղիազարյանին։ Տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են կատարված աշխատանքների ընթացքի, ինչպես նաև ի հայտ եկած խնդիրների մասին։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։ Խորհրդակցություն ժամանակ ներկայացվել են նաև Որակի ապահովման վարչության [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը հունիսի 12-ից 14-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել են Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի (IALI) 17-րդ Կոնգրեսին ու Ասամբլեայի աշխատանքներին։ Այցի նպատակը գործընկերների հետ անհատական և խմբային մի շարք հարցերի քննարկումն էր և փորձի փոխանակումը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2021-2024թթ. կատարված աշխատանքների հաշվետվությունները, աշխատանքային միգրանտների, աշխատավայրում սեռական և հոգեբանական բռնության դրսևորումներին առնչվող և մի շարք այլ հարցեր։ Հունիսի 14-ին կայացել է Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի ղեկավար կազմի ընտրությունը՝ Նախագահի պաշտոնում վերընտրվել է Սինգապուրի ներկայացուցիչ Հո Սիոնգ Հինը, Գլխավոր քարտուղար է վերընտրվել Իսպանիայի ներկայացուցիչ՝ Անա Էրկորեկան, Գանձապետի պաշտոնում [...]
Մանրամասն ➜
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն իրազեկման աշխատանքներ են անցկացրել Եղեգնաձոր քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈւՀ) շուրջ 2 տասնյակ աշխատակիցների համար։ Իրազեկման միջոցառումն անցկացրել են Տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Սիմոնյանը, նույն բաժնի ավագ տեսուչ Անահիտ Ղազարյանը և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Սոնա Ստեփանյանը։ Ներկայացվել են ՆՈւՀ-երի համար ամրագրված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջները՝ կարմրուկ, ջրծաղիկ, քութեշ ինֆեկցիանների և հելմինթոզների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։ Տեղի է ունեցել հարցուպատասխան։
Մանրամասն ➜