Տեղեկացնում ենք, որ փետրվարի 5-ից, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատն Արմենակյան 129 հասցեից տեղափոխվել է ԱՐԱՐԱՏՅԱՆ 26 հասցե (Շենգավիթ վարչական շրջան)։
Մանրամասն ➜2024 թվականի հունվարի 4-ից ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի «Արտադրական վնասվածքների հաշվառմանն ու հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-003-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին թիվ 65-Ն հրամանը։ Սույն սանիտարական կանոններով սահմանվում են արտադրական վնասվածքների դեպքերի հաղորդմանը, հաշվառմանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես՝ Արտադրական վնասվածքների դեպքեր հայտնաբերած բժշկական կազմակերպության ավագ և միջին բուժաշխատողը դրանց մասին շտապ հաղորդում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկություն է ներկայացնում արտադրական վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտի ձևաչափով՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի։ Հաղորդման ենթակա արտադրական վնասվածքների ցանկը [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների և կլինիկական համաճարակաբանների հետ։ Քննարկման մասնակիցներին ողջունել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը։ ԱԱՏՄ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետները, վարչության պետ Աննա Հարությունյանի գլխավորությամբ գործընկերների հետ քննարկել են «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-029-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի 48-Ն հրամանի դրույթները։ Պարզաբանվել են նաև նորմում տեղ գտած խնդրահարույց հարցերը։
Մանրամասն ➜