ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում, մայիսի 21-ին կայացել է աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինար, որին մասնակցել են ՀՀ-ում գործունեություն ծավալող, տարբեր կազմակերպությունների երկու տասնյակից ավելի աշխատակիցներ։ Սեմինարի մասնակիցներին ողջունել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար։ Ղեկավարի տեղակալը ներկայացրել է ԱԱՏՄ գործառույթների շրջանակը շեշտելով, որ Տեսչական մարմնի կարևորագույն առաքելությունն է նաև իրազեկման գործառույթի ապահովումը։ Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ՝ Ալվարդ Արշակյանը։ Բանախոսը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ինչպես նաև ոլորտին առնչվող հարակից այլ օրենքներում ու ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունները, սահմանված նորմերի ու առանձին դրույթների [...]
Մանրամասն ➜Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ ————————— Աշխատանքային իրավունքների մասին այս արշավը համատեղ իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակը՝ «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» (WEESC) ծրագրի շրջանակներում։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոն։ ԱԱՏՄ ղեկավարը տարածքային կենտրոնի անձնակազմին է ներկայացրել Հարավային տարածքային կենտրոնի նորանշանակ պետ Հովսեփ Առաքելյանին, շնորհավորել նրան նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Սլավիկ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Գագիկ Խոսրովյանին՝ վերջին ամիսներին ղեկավարի պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Տեսչական մարմնի ղեկավարը խոսելով այս ընթացքում կատարված աշխատանքի արդյունքների մասին՝ հույս է հայտնել, որ նորանշանակ ղեկավարը կներդնի բոլոր հնարավորությունները տարածքային կենտրոնի առջև դրված խնդիրները լուծելու և առավելագույնն անելու համար։ Անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Սլավիկ Սարգսյանին զեկուցվել է ընթացիկ աշխատանքների մասին, քննարկվել են տարածքային կենտրոնի առջև դրված խնդիրները և դրանց իրականացման վերաբերյալ [...]
Մանրամասն ➜