azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Փոփոխություն՝ կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

23.11.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի նիստում N 2001-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Ըստ որի հաստատվել են՝ Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների՝ N 1.4 (Հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն (ՏԳՏԴ ծածկագիր՝ 85.2, 85.3))  և նույն բնագավառի N 1.19 (Մանկաբարձական և գինեկոլոգիական կաբինետներում և բաժանմունքներում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության (ՏԳՏԴ ծածկագիր Q 86.10, Q 86.22)) ստուգաթերթերը։ Իսկ հավելվածի N 1.2 ստուգաթերթի ա. հարցաշարի 77-77.9-րդ կետերը շարադրվել են նոր խմբագրությամբ։ Մանրամասները՝ հղումով։ [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային օրենսդրության թեմայով իրազեկման սեմինար` ԱԱՏՄ-ում

22.11.2023

  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում նոյեմբերի 20-ին կայացել է աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի հերթական սեմինարը, որին մասնակցել են տարբեր կազմակերպությունների ավելի քան  երկու տասնյակ աշխատակիցներ։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանն ու նույն բաժնի տեսուչները։ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված և արդեն իսկ ուժի մեջ մտած էական փոփոխությունները, ինչպես նաև նոր ուժի մեջ մտնող դրույթները։ Տեղի է ունեցել հարց ու պատասխան. Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են սեմինարի մասնակիցների հարցերին։

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար` Արագածոտնի մարզում

20.11.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակում են իրազեկման սեմինարները։ Հերթական սեմինարը կայացել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի համայնքապետարանում։ Հանդիպմանը մասնակցել են շուրջ 36 նախադպրոցական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հասմիկ Հարությունյանը, նույն բաժնի ավագ տեսուչ Քնարիկ Առաքելյանը և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Մհեր Աղեկյանը։ Միջոցառման ընթացքում, նկատի ունենալով սեզոնային սուր շնչառական հիվանդությունների ակտիվության շրջանը, հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետները մասնակիցներին ներկայացրել են օրենսդրությամբ պահանջվող հիգիենիկ նորմերի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ