
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչների կողմից հուլիսի 31-ին անցկացվել է իրազեկման սեմինար։ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները` աշխատանքային պայմանագրեր, աշակերտի պայմանագիր, փորձնակի պայմանագիր և ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները» թեմայով սեմինարին մասնակցել են Վանաձոր քաղաքի տնտեսավարող սուբյեկտների 20 ներկայացուցիչներ։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների հարցերին:
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ շարունակվում են մասնագիտական ստորաբաժանումների աշխատանքային քննարկումները։ Հերթական քննարկումը՝ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի վերաբերյալ, տեղի է ունեցել հուլիսի 30-ին։ Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերը, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետը, մասնագետները և Տեսչական մարմնի Իրավական աջակցության բաժնի պետը։ Թագուհի Հակոբյանը քննարկման է ներկայացրել աշխատանքի ընթացքում գույքագրված խնդիրները, աշխատանքի կազմակերպմանն առնչվող ու լուծում պահանջող ընթացիկ հարցերը։ Լսել են ոլորտի մասնագետների կարծիքներն ու առաջարկները։ Հանդիպման ավարտին Տեսչական մարմնի ղեկավարը հետաքրքրվել է հանձնարարականների կատարման ընթացքից, տվել նոր հանձնարարականներ։
Մանրամասն ➜
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ 2023-2025թթ․ գործունեության ազգային ծրագիր»-ից բխող՝ օրենսդրության կատարելագործման և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վտանգների վերաբերյալ հանրության՝ հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ու կանխարգելմանն ուղղված գործողություններում, որի համատեքստում իրականացնում է իրազեկման միջոցառումներ։ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ կազմակերպված պայքարը սկսվել է 2002 թվականին: Հարկ է նշել նաև, որ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-360-Ն օրենքը, որով սահմանվել է «պարտադիր կամ հարկադիր աշխատանքի» եզրույթը: 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման [...]
Մանրամասն ➜