azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար՝ Վեդի խոշորացված համայնքում

17.04.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցների հերթական սեմինարը կայացել է Արարատի մարզի, Վեդի խոշորացված համայնքում։ Իրազեկման սեմինարն անցկացվել է համայնքի նախադպրոցական 12 կազմակերպության տնօրենների և բուժքույրերի, ինչպես նաև համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների  համար։ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Ստեփանյանը ողջունել է մասնակիցներին՝ կարևորելով իրազեկման միջոցառումների անցկացումը։ Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը։ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները, ինչպես նաև օրենսդրությունում կատարված փոփոխությունները մասնակիցներին ներկայացրել են Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները։ [...]

Մանրամասն ➜


Երկօրյա իրազեկման սեմինար՝ մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների և ներկայացուցիչների համար

05.04.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է հերթական իրազեկման սեմինարը։ Երկօրյա սեմինարն անցկացվել է մասնավոր նախադպրոցական հաստատությունների շուրջ 3 տասնյակ տնօրենների և ներկայացուցիչների համար։ Սեմինար-խորհրդատվությունն անցկացնելու առաջարկով Տեսչական մարմնին դիմել էր Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան։ Միջոցառման մասնակիցներին ողջունել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը՝ կարևորելով իրազեկման միջոցառումների անցկացումն ու հետադարձ կապի պահպանումը։ Սեմինարները վարել են տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և վարչության բժիշկ՝ համաճարակաբան Արմենուհի Ներսիսյանը։ Հանդիպման առաջին օրը քննարկվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար սահմանված [...]

Մանրամասն ➜


Նորածնի հոր ցանկությամբ տրամադրվող վճարովի արձակուրդ

05.04.2024

Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով: Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ www.facebook.com

Մանրամասն ➜




Վերադառնալ