azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ուշադրություն. դեղի հետկանչ

22.03.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 21.03.2024թ.-ին տրվել է Կարգադրագիր՝ «Օնկոֆոլիկ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 50մգ/մլ; N1 ապակե սրվակ 8մլ սերիա՝ E230320C, պիտանիության ժամկետը 31.10.2025» դեղի ՀՀ-ում շրջանառության դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 2024 թվականի մարտի 18-ին ստացված թիվ 01/1289-24 առ 15.03.2024թ.գրությանը կից ստացված թիվ 02/OF/24 փորձաքննության եզրակացությունը և 21.03.2024թ.-ին ստացված թիվ 01/1355-24 առ 20.03.2024թ. գրությունը։ Ըստ եզրակացության՝ «Օնկոֆոլիկ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 50մգ/մլ; N1 ապակե սրվակ 8մլ» Մեդակ ԳմբՀ, Գերմանիա ՀՀ-ում գրանցում չունեցող դեղի E230320C սերիայի, պիտանիության ժամկետը մինչև՝ 2025.10.31 նմուշներում [...]

Մանրամասն ➜


Կայացել է տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

20.03.2024

Մարտի 19-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Կառավարման խորհրդի կազմով, ՀՀ Առողջապահության նախարար, խորհրդի նախագահ Անահիտ  Ավանեսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի, Առողջապահության նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ ❗ Քննարկվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության ընթացքում հայտնաբերված ռիսկերի և արձանագրված խնդիրների վերաբերյալ հարցեր։ ❗ ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է խմելու ջրի որակի, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման նվազեցման ու գովազդի, դեղերի շրջանառության ոլորտի օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ իրականացված վերահսկողության վերաբերյալ տեղեկատվություն և դրանց արդյունքում արձանագրված խնդիրները։ ✅ Աշխատանքային քննարկման արդյունքում [...]

Մանրամասն ➜


Երեխայի խնամքի արձակուրդ

19.03.2024

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի՝ երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ www.facebook.com

Մանրամասն ➜




Վերադառնալ