azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար՝ Կապանի նախադպրոցական կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների համար

23.05.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի Կապանի բաժնի աշխատակիցները մայիսի 23-ին սեմինար-իրազեկում են անցկացրել Կապանի նախադպրոցական կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների համար։ Կապանի բաժնի պետ Արտեմ Այվազյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։ Հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետներ Ջուլիետա Կիրակոսյանն ու Ժաննա Հարությունյանը ներկայացրել են ՆՈՒՀ-երին ներկայացվող  սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվների պահանջները, գործող և նոր ընդունված իրավական ակտերը։ Հաշվի առնելով սեզոնային հիվանդությունների ակտիվության շրջանը քննարկվել են նաև կարմրուկի, ջրծաղիկի, քութեշ ինֆեկցիանների և հելմինթոզների նկատմամբ կանխարգելիչ [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի հերթական իրազեկման սեմինարը

22.05.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում, մայիսի 21-ին կայացել է  աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինար, որին մասնակցել են ՀՀ-ում գործունեություն ծավալող, տարբեր կազմակերպությունների երկու տասնյակից ավելի աշխատակիցներ։ Սեմինարի մասնակիցներին ողջունել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար։ Ղեկավարի տեղակալը ներկայացրել է  ԱԱՏՄ գործառույթների շրջանակը շեշտելով, որ Տեսչական մարմնի  կարևորագույն առաքելությունն է նաև իրազեկման գործառույթի ապահովումը։ Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ՝ Ալվարդ Արշակյանը։ Բանախոսը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ինչպես նաև ոլորտին առնչվող հարակից այլ օրենքներում ու ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունները, սահմանված նորմերի ու առանձին դրույթների [...]

Մանրամասն ➜


Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը

21.05.2024

Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ ————————— Աշխատանքային իրավունքների մասին այս արշավը համատեղ իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակը՝ «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» (WEESC) ծրագրի շրջանակներում։

Մանրամասն ➜




Վերադառնալ