Պարետի որոշման համաձայն` ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ` նոր դիմակներ և ձեռնոցներ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Տեսչական մարմնի մասնագիտական թիմերը դիմավորում են երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի` ջերմաչափելով եւ կասկածելի ախտանշանների արտաքին զննում իրականացնելով։ Ներկայում ՀՀ ժամանող ամեն ոք ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական կետերում, ստորագրում է այն ու պարտավոր է պահպանել դրանով սահմանված կանոնները։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ։ 24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Պարետի կողմից կասեցման որոշումները կայացվել են՝ ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ պարետի N63 որոշման Հավելված N8-ով, ինչպես նաև հիմք ընդունելով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները։ Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելու նպատակով ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է՝ հիմք ընդունելով նաև [...]
Մանրամասն ➜«ՀՀ մուտք գործելիս և ՀՀ վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» Պարետի N 5 որոշումը փոփոխվել է։ Մասնավորապես, սահմանվել է․ ❗️ ՀՀ ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց, ինչպես նաև COVID-19 վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների համար։ ❗️ ՀՀ ժամանող անձանց, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահների կողմից տրամադրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացման ծանուցում։ Ինքնամեկուսացման ծանուցագրում անձի նշած ինքնամեկուսացման վայրը չի կարելի լքել ինքնամեկուսացման ողջ ընթացքում։ ❗️ Անչափահաս երեխաների ինքնամեկուսացման պահանջի պահպանման պատասխանատվությունը կրում են Ծանուցագիրը ստորագրած անձինք։ Բացառություն են կազմում օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, միջպետական [...]
Մանրամասն ➜