ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը լայն թափով Միաժամանակ, հորդորում է տնտեսվարողներին խստագույնս պահպանել ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը, ինչը հանրային առողջապահական շահի տեսանկյունից կարեւորագույն նշանակություն ունի։
Մանրամասն ➜Անխուսափելի կասեցում` անվտանգության կանոնների խախտման համար. ԱԱՏՄ-ն Սյունիքում եւս ակտիվ ստուգայցերով փորձում է բացառել պարետի սահմանած կանոնների շրջանցումը:
Մանրամասն ➜ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պատշաճ համակարգ: Սա սահմանված է ՀՀ պարետի նոր որոշմամբ՝ https://www.gov.am/files/docs/4080.pdf։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից պարտադիր պահպանման ենթակա են ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշման հավելված 9-ով սահմանված կանոնները։ https://www.gov.am/files/docs/4080.pdf?fbclid=IwAR3Aqz4EcwKjmp8UWrlegrIyFGNc6ZB4ILfZ_96NP2020DjgzFW_oM466Hc
Մանրամասն ➜