Ինքնամեկուսացման և սահմանային անցման գործընթացների կազմակերպման նպատակով՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային ՍԲՀԿ-ների աշխատակիցների կողմից իրականացվում է ՀՀ ժամանող անձանց հատուկ զննությունը՝ հեռահար ջերմաչափումը, արտաքին զննությունը, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումները, ապահովել արձանագրված ախտանշանների առկայության դեպքում,այդ թվում 37 աստիճան և բարձր ջերմության, անձի անհապաղ հոսպիտալացումը ՍԲՀԿ-ից և ԱՆ շտապ հաղորդման տրամադրումը՝ հոսպիտալացումից հետո ոչ ուշ քան տասներկու ժամվա ընթացքում։ ՀՀ ժամանող անձանց, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահների կողմից տրամադրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացման ծանուցում։ Ինքնամեկուսացման ծանուցագրում անձի նշած ինքնամեկուսացման վայրը չի կարելի լքել ինքնամեկուսացման ողջ ընթացքում։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի պետի հանձնարարականով` պետի նորանշանակ տեղակալ Սուրեն Ամիրյանն ու օգնական Աշոտ Ասատրյանն աշխատանքային այց են կատարել ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Ամիրյանը ծանոթացել է հսկիչ կետի տեղակայման նոր վայրում աշխատանքների ընթացքին, տեխնիկական կարգավորում պահանջող հարցերին։ Դիտարկվել է Իրանից մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց ջերմաչափման եւ կասկածելի ախտանշանների արտաքին զննման գործընթացը։
Մանրամասն ➜Պարետի որոշմամբ՝ կասեցվել է եւս 47 տնտեսվարողի գործունեությունը Երեւանում եւ մարզերում։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիտարկումներն այս տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրել են կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով Պարետի կողմից հաստատված անվտանգության կանոնների խախտումներ: Տնտեսվարողի գործունեությունը կասեցված է համարվում այն պահից, երբ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ մոտենում եւ ծանուցման թերթիկի միջոցով տեղեկացնում են պարետի որոշումը։ Պարետի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, 24-ժամյա կասեցման որոշումը վերանայման ենթակա չէ։ Այն հրապարակվում է կառավարության կայքում, տարածվում է ԱԱՏՄ կողմից։ Նախապես իրազեկման այլ ընթացակարգ սահմանված չէ։
Մանրամասն ➜