Տեսուչներն արձանագրել են թերացումներ: Մասնագետները ստուգում են կետ առ կետ՝ ջերմաչափման գրանցամատյաններ, սոցիալական հեռավորության պահպանման գծանշումներ, նույնիսկ հոսող ջրի առկայություն: Դիտարկումների սկզբնական շրջանում թերությունները շատ են եղել, հիմնականում դիմակներ չեն կրել, այժմ պատկերը զգալիորեն փոխվել է: ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման պետ Գնել Սարգսյանի խոսքով` դրան հնարավոր է եղել հասնել լայնածավալ դիտարկումների եւ իրազեկման միջոցառումների շնորհիվ:
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են․ դրանք այսօր ընթացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Էջմիածնում։ Հանրային առողջապահական տեսանկյունից լրջագույն նշանակության կանոնների պահպանումը դիտարկվել է բջջային օպերատորների սպասարկման գրասենյակներում, դեղատներում, ատամնաբուժարաններում, առևտրի մեծ ու փոքր կենտրոնններում և այլն։ Անակնկալ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներին հաջորդում են ՀՀ պարետի կասեցման որոշումները։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատև կասեցումներ։ ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։ Եթե շուրջ մեկ ամիս առաջ արձանագրված խախտումների հիմքով պարետի կասեցմանն էր ուղարկվում մոտավորապես ամեն երրորդ տնտեսավարողի մոտ կազմված արձանագրությունը, ապա հիմա մոտավորապես ամեն [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին օրերին անվտանգության կանոնների զգալի խախտումներ է արձանագրել հանրային սպասարկում իրականացնող մի շարք կառույցներում, մասնավորապես, բանկեր և «Հայփոստի» մասնաճյուղեր։ Դրանցում իրականացված ստուգայցերի որոշ մասի համար հիմք են ծառայել ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղ գտած որոշ լուսանկարներ՝ հնարավոր խախտումների վերաբերյալ։ ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատան առաջին հարկում գործող 3 բանկերի մասնաճյուղերի կասեցման ընթացքում արձանագրվել է, որ նախորդիվ այստեղ դիտարկված խախտումների մի մասը, մասնավորապես, գծանշումների բացակայության և փոքր տարածքում միաժամանակ մի քանի աշխատող ունենալու հետ կապված, վերացված չի եղել։ Դրանց վերացմանը համապատասխան աշխատակիցները ձեռնամուխ են եղել անմիջապես կասեցման պահին՝ ԱԱՏՄ մասնագետների ներկայությամբ։ Բանկերի մասնաճյուղերի կասեցումներ են եղել նաև մարզերում, մասնավորապես, նաև Գյումրի քաղաքում։ ԱԱՏՄ կողմից տնտեսավարողների [...]
Մանրամասն ➜