Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի համատարած ստուգայցերը շարունակվում են։ Դրանք այսօր ընթացել են են միաժամանակ Երեւանի երեք վարչական շրջանում՝ Էրեբունիում, Շենգավիթում եւ Նոր Նորքի զանգվածներում։ Ուշադրության կենտրոնում են թե մայրաքաղաքի կենտրոնը, թե ծայրամասերը։ Իսկ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումները շարունակում են դիտարկումները նաեւ մարզերում։ Մշտադիտարկումների ընթացքում տնտեսվարողների զգալի մասի մոտ արձանագրվում են Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների խախտումներ։ Հանրային առողջապահական շահի տեսանկյունից կարեւորագույն նշանակություն ունի այս կանոններից յուրաքանչյուրի պահպանումը, իսկ դրանց համակցված խախտումների դեպքում ՀՀ պարետի կողմից կայացվում է գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։ Տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների խախտումները հիմնականում նույնն են՝ աշխատողները չեն կրում կամ պատշաճ կերպով չեն կրում [...]
Մանրամասն ➜Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով լայնորեն շարունակվում է։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր դիտարկում են անցկացրել մայրաքաղաքի միանգամից մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն, Էրեբունի եւ Նորք Մարաշ։ ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ իրականացված այցերի ընթացքում ԱԱՏՄ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խախտումներ, որոնք վերջին օրերին հաճախակի են գրանցվում այլ տնտեսվարողների մոտ ևս։ Անվտանգության նորմերի պահպանման դիտարկումը զուգակցվել է նաեւ խորհրդատվությամբ․ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները որոշ դեպքերում պատրաստակամություն են հայտնել անմիջապես շտկել իրենց աշխատանքում առկա թերությունները։ Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, [...]
Մանրամասն ➜