✅ Բուժաշխատողների շարքում պայքարի առաջին գծում են նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերը՝ վտանգելով իրենց առողջությունը, հաղթահարելով ընտանիքից երկարատև հեռու լինելու դժվարությունը, մոռանալով, որ շաբաթ-կիրակիները երբևէ հանգստյան օրեր էին։ ✅ Երբ բոլորը պետք է սահմանափակեն շփումները, ԱԱՏՄ թիմին աշխատանքը պարտադրում է շփումների ամենալայն շրջանակ՝ բացառելու մյուսների առողջությանը սպառնացող ռիսկերը և վերահսկելու անվտանգության կանոնների պահպանումը։ ✅ Համաճարակի դեմ այս պատերազմում ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները բառի ամենաուղիղ իմաստով մեր զինվորներն են սահմանին։ Երբ բոլորը հանգիստ մուտք են գործում երկիր, ԱԱՏՄ թիմին աշխատանքը պարտադրում է մասնագիտական «անհանգիստ» աչքը պահել ՀՀ սահմանը հատողների մոտ կասկածելի ախտանշանների վրա։ Երբ ողջ ուղևորահոսքն աննկատ ջերմաչափվում է, աննկատ է մնում նաև ձեր աշխատանքը, սակայն նկատելի՝ դրա արդյունքը։ [...]
Մանրամասն ➜Երևանի Դավթաշեն վարչական շրջանում այսօրվա ստուգայցի արդյունքում որևէ տնտեսավարողի կասեցման միջնորդություն չի ներկայացվի պարետին․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցն այսօր կրկին այս վարչական շրջանում էր՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով։ ԱԱՏՄ մասնագիտական թիմն արձանագրել է, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, և ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն և ճշգրիտ պահպանելուն։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները ևս լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։ Ցավոք, սակայն, դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ «Թեժ գծով» [...]
Մանրամասն ➜