azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Բուտիկներ, առեւտրի եւ ատամնաբուժական կենտրոններ․ ԱԱՏՄ կողմից կասեցումները հաջորդում են ուժեղացված ստուգայցերին

12.06.2020

Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ևս շարունակվել են․ դրանք ընթացել են Երւեանի Նոր Նորք վարչական շրջանում՝ զուգակցվելով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում անցկացվող մշտադիտարկումներով և կասեցումներով: Գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել, մասնավորապես, Երևանի կենտրոնում գործող «Պրոսպեկտ մոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գործող միանգամից 26 խանութ-սրահի հանդեպ։ Զուգահեռ՝ կասեցվել է նաև «Երևան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի գործունեությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Ստուգայցի ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են մի շարք թերություններ և խախտումներ․ մասնավորապես, նկատվել են կուտակումներ, բացակայել են գծանշումները, ոչ պատշաճ են իրականացվել ախտահանման և ջերմաչափման [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն Արթիկում եւ Գյումրիում կասեցրել է կարի խոշոր արտադրությունների գործունեությունը

11.06.2020

Գյումրիում եւ Արթիկում երկու օրում կասեցվել է կարի 4 արտադրամասի գործունեություն՝ «Սաստեքս», «Սվեստեքս», «Չեխարմինվեստ» եւ «Վոլիում գրուպ», ընդ որում առաջին երկուսը՝ 72 ժամով։ Նախորդիվ՝ ՀՀ օդափոխվող տարածքում կազմակերպելու պահանջները թերի են կատարվել, աշխատանքային արտահագուստի եւ սեփական հագուտի համար առանձին հանդերձապահարաններ չեն նախատեսվել, կորոնավիրուսի կանխարգելման պատասխանատու չի եղել։ Մեծաթիվ աշխատողներ ունեցող կարի այս արտադրություններում կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելման նպատակով հաստատված նորմերի պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի հանրային առողջապահական ռիսկերը կանխելու տեսանկյունից։ ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս ապահովել այդ նորմերի պահպանումը և հիշեցնում՝ խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում այն ավելի խիստ կլինի։

Մանրամասն ➜


Կասեցումներ՝ Տավուշի մարզում

11.06.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային ստորաբաժանման աշխատակիցները դիտարկումներ են անցկացրել Իջևանի և Դիլիջանի մեծածախ ու մանրածախ առեւտրի ոլորտում, արտադրական տարածքներում և գեղեցկության սրահներում: Ինչ հիմնական խախտումներ են արձանագրում ԱԱՏՄ մասնագետները: Մանրամասները՝ տեսանյութում:  

Մանրամասն ➜




Վերադառնալ