azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են իրազեկման սեմինարները

02.08.2024

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների և հանրության իրազեկվածության շարունակական բարձրացման համատեքստում Տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են իրազեկման սեմինարները։ Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները օգոստոսի 1-ին սեմինար-իրազեկում են անցկացրել Արագածոտնի մարզի բժշկական կազմակերպությունների ավելի քան 4 տասնյակ ներկայացուցիչների համար։ Սեմինարին մասնակցել են Տարածքային կենտրոնի ղեկավար Գնել Սարգսյանը և Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյան։ Գնել Սարգսյանը ողջունելով մասնակիցներին ներկայացրել է Տեսչական մարմնի աշխատանքի առաջնահերթությունները, սկզբունքները և աշխատանքային որոշ առանձնահատկություններ։ ԱԱՏՄ մասնագետները ներկայացրել են Բժշկական օգնության և սպասարկման, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային [...]

Մանրամասն ➜


Սեմինար-իրազեկում՝ Վանաձոր քաղաքում

01.08.2024

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչների կողմից հուլիսի 31-ին անցկացվել է իրազեկման սեմինար։ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները` աշխատանքային պայմանագրեր, աշակերտի պայմանագիր, փորձնակի պայմանագիր և ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները» թեմայով սեմինարին մասնակցել են Վանաձոր քաղաքի տնտեսավարող սուբյեկտների 20 ներկայացուցիչներ։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների հարցերին:

Մանրամասն ➜


Քննարկում՝ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի վերաբերյալ

31.07.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ շարունակվում են մասնագիտական ստորաբաժանումների աշխատանքային քննարկումները։ Հերթական քննարկումը՝ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի վերաբերյալ, տեղի է ունեցել հուլիսի 30-ին։ Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերը, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետը,  մասնագետները և Տեսչական մարմնի Իրավական աջակցության բաժնի պետը։ Թագուհի Հակոբյանը քննարկման է ներկայացրել աշխատանքի ընթացքում գույքագրված խնդիրները, աշխատանքի կազմակերպմանն առնչվող ու լուծում պահանջող ընթացիկ հարցերը։ Լսել են ոլորտի մասնագետների կարծիքներն ու առաջարկները։ Հանդիպման ավարտին Տեսչական մարմնի ղեկավարը հետաքրքրվել է հանձնարարականների կատարման ընթացքից, տվել նոր հանձնարարականներ։

Մանրամասն ➜




Վերադառնալ