ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հյուսիսային տարածքային ստորաբաժանումում՝ — Շիրակի մարզի Գյումրի, — Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում ԱԱՏՄ դեղերի շրջանառության վերահսկողության բաժնում աշխատելու համար։ Մասնագիտական կրթությունը պարտադիր է։ Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության գլխավոր տեսուչի համար (ծածկագիր՝ 66-28.2-Մ3-1) հայտերը ներկայացնել մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին։ Դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-տեսուչի (ծածկագիր՝ 66-28.2-Ղ5-1) պաշտոնի համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 24-ը՝ ներառյալ։ Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 12:30-ը և 14:00-ից 15:30-ը: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Վարչապետի աշխատակազմ (ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն) ներկայացնեն փաստաթղթերը։ Աշխատանքի [...]
Մանրամասն ➜Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի երրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առևտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաև COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների և այլնի վերաբերյալ։ Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դենիել Մուլանին։ Հայկական կողմից նիստին մասնակցել են ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի, Արտաքին գործերի ու Աշխատանքի և [...]
Մանրամասն ➜Առևտրի իրականացման վայրերում ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է։ Կարանտինի շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով․ հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145242։ Որպես սահմանված կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հրամանում առանձին հավելվածներով սահմանված են տարբեր ոլորտների կողմից պարտադիր կատարման ենթակա սանիտարական կանոնները։ Դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվության միջոցներ՝ սահմանված Վարչական իրավախախտումների մասին օրենքի, մասնավորապես, 182․4 հոդվածով․ հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145847։
Մանրամասն ➜