azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ-ն՝ մեկ տարի առաջ եւ այսօր․ կայացել է տեսչական մարմնի երկրորդ տարեկան ժողովը

27.09.2020

Կայացել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի երկրորդ տարեկան ժողովը: Բացօթյա հավաքի ընթացքում ամփոփվել են տեսչականի ղեկավար Հակոբ Ավագյանի պաշտոնավարման մեկ տարում արձանագրված հիմնական ձեռքբերումները, խնդիրները, անելիքները։Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ «Պետք է արձանագրել, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Հակոբ Ավագյանի նշանակվելուց հետո ԱԱՏՄ-ում տեղի ունեցող փոփոխությունների տեմպն ակնառու է։ Ըստ էության, պետք է ամեն ինչ անել, որ այս միտումը պահպանվի։ Այն, որ տեսչական այս մարմինն իր առաջ այդքան բարձր նշաձող է սահմանել, ինքնին դրական է։ Առանձնահատուկ ուզում եմ նշել ԱԱՏՄ անկյունաքարային դերը կորոնավիրուսի հաղթահարման մեծածավալ աշխատանքում»,-իր խոսքում շեշտել է Էդուարդ Աղաջանյանը։ Նա [...]

Մանրամասն ➜


Դեղի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է «Վարֆարին Օրիոն 5մգ»-ի շրջանառությունը դադարեցնելու մասին

26.09.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից «Վարֆարին Օրիոն 5մգ» պլաստիկ կոնտեյներում N30 (արտադրող՝ Օրիոն Քորպորեյշն,Ֆինլանդիա) դեղի մատակարարներին տրվել կարգադրագրեր՝ — 1877105, — 1877106, — 1877107, — 1902440, — 1832003 սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչ իրականացնելու վերաբերյալ։ Հետկանչի գործընթացի հիմքոում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ սեպտեմբերի 18-ի թիվ 0101178120 փորձագիտական եզրակացությունն է։ Դրա համաձայն՝ «Վարֆարին Օրիոն 5մգ» պլաստիկ կոնտեյներում N30 (արտադրող՝ Օրիոն Քորպորեյշն,Ֆինլանդիա) դեղի պիտանիության ժամկետի 18-րդ ամսում իրականացված ընթացիկ կայունության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ լաբորատորային ստուգման տվյալները դուրս են ՀՀ-ում հաստատված սպեցիֆիկացիայի սահմաններից: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները․ խախտումների դեպքում կասեցման փոխարեն այժմ կկիրառվի տուգանք

24.09.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է իր վերահսկողական աշխատանքները նաեւ կարանտինի շրջանում՝ դիտարկելով սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը մի շարք ոլորտներում։ Ներկայում դիտարկումների համար, սակայն, արդեն հիմք են ընդունվում ոչ թե պարետի որոշումները, ինչպես արտակարգ դրության շրջանում էր, այլ ՀՀ առողջապահության նախարարի N 17 նորմատիվ հրամանով սահմանված կանոններն ու նորմերը։ ՀՀ ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի մասնագետների ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Դավթաշեն վարչական շրջանում՝ ընդգրկելով, մասնավորապես, սպորտային խոշոր համալիրներ, բանկերի մասնաճյուղեր, մանրամեծածախ առեւտրի կենտրոններ։Ուշագրավ է, որ տեսչական մարմնի աշխատակիցների մանրակրկրտ դիտարկումներն առանձնակի խախտումներ, անվտանգության կանոնները չպահպանելու դեպքեր չեն արձանագրել։ ԱԱՏՄ մասնագետները զուգահեռ ստուգայցեր են իրականացնում նաև ցանցային դեղատներում։ Եթե արտակարգ դրության շրջանում [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ