azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ծաղկաձորի շինհրապարակներում՝ կանխարգելիչ շրջայց-իրազեկման աշխատանքներ

21.10.2026

2026 թվականի հոկտեմբերի 19-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները կանխարգելիչ շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել Ծաղկաձոր քաղաքում՝ բազմաբնակարան շենքեր կառուցող «Մոդեռն քոնսթրաքթ» և «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ների շինարարական հրապարակներում։ Շրջայցերի ընթացքում ներկայացվել են շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատողների անվտանգության և առողջության պահպանմանն ուղղված պահանջները, այդ թվում՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառման, առաջին բուժօգնության միջոցների և անհրաժեշտ սանիտարահիգիենիկ ու սանիտարակենցաղային պայմանների ապահովման, ինչպես նաև ամբարձիչ կռունկի անվտանգ շահագործման և այն սպասարկող անձնակազմի ուսուցման ու հրահանգավորման վերաբերյալ պահանջները։ Շրջայց-իրազեկման աշխատանքների ընթացքում քննարկվել են գործատուների և [...]

Մանրամասն ➜


Շինարարական հրապարակներում շարունակվում են կանխարգելիչ շրջայց-իրազեկման աշխատանքները

19.10.2026

2026 թվականի հոկտեմբերի 16-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել Ակունք գյուղում բարձրահարկ շենք կառուցող «ԷՅՋ ԸՆԴ ԷՅ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍՊԸ-ում։ Շրջայց-իրազեկման ընթացքում ներկայացվել են շինարարական հրապարակում աշխատանքի անվտանգության և աշխատողների առողջության պահպանմանն ուղղված պահանջները, մասնավորապես՝ աշխատողներին՝ ըստ կատարվող աշխատանքների բնույթի, անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը և դրանց պարտադիր կրումը, կոլեկտիվ պաշտպանության միջոցների առկայությունը, առաջին օգնության տրամադրման համար անհրաժեշտ միջոցների առկայությունը, ինչպես նաև աշխատողների համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովումը։ Իրազեկման ընթացքում պատասխաններ են տրվել գործատուի և աշխատողների բարձրացրած [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ դեղատների աշխատակիցների համար

19.10.2026

2026 թվականի հոկտեմբերի 14-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում անցկացվել է իրազեկման սեմինար՝ դեղատների աշխատակիցների և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների 17 ներկայացուցչի մասնակցությամբ։ Սեմինարը վարել են Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը և Դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի դեղագետները։ Սեմինարի ընթացքում ներկայացվել են տնտեսավարող սուբյեկտների կողմից հաճախ թույլ տրվող խախտումները, նոր ընդունված իրավական ակտերը, ինչպես նաև էլեկտրոնային դեղատոմսով դեղերի բացթողնման վերաբերյալ գործող կարգավորումներն ու դրանց կիրառման ընթացակարգերը։ Մասնակիցների հարցերին տրվել են պատասխաններ՝ նպաստելով օրենսդրական պահանջների պատշաճ կիրառմանը և խախտումների կանխարգելմանը։

Մանրամասն ➜


  •  


Վերադառնալ