azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցում

2026 թվականի հոկտեմբերի 30-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները Վանաձորի Ստեփան Զորյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցի ավելի քան երկու տասնյակ աշխատակցի համար անցկացրել են իրազեկման սեմինար։

Սեմինարի ընթացքում ներկայացվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, առանձին դրույթների կիրառման առանձնահատկություններն ու կարգը, աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, մասնավորապես՝ աշխատանքային պայմանագրերին, ամենամյա և ուսումնական արձակուրդներին, դրանց վարձատրության պայմաններին, ինչպես նաև վերջնահաշվարկի հաշվարկման կարգին վերաբերող հարցեր։

Սեմինարի ավարտին անցկացվել է հարցուպատասխան, որի ընթացքում քննարկվել են մասնակիցներին հետաքրքրող աշխատանքային օրենսդրության վերաբերյալ հարցեր, և Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվել են համապատասխան պատասխաններ։

 



Վերադառնալ