azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Շինարարական հրապարակներում շարունակվում են կանխարգելիչ շրջայց-իրազեկման աշխատանքները

2026 թվականի հոկտեմբերի 28-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցները շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել Հրազդան համայնքի Ջրառատ բնակավայրում գործող «ՖԱՅՐԲԸՐԴ ԷՅԱՅ» ՓԲԸ-ի շինարարական հրապարակում։

Շրջայցի ընթացքում ընկերության աշխատողներին ներկայացվել են շինարարական հրապարակում անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառման, առաջին օգնության միջոցների առկայության, անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովման, ինչպես նաև ամբարձիչ կռունկի անվտանգ շահագործման և սպասարկող անձնակազմի ուսուցման ու հրահանգավորման պահանջները։

Իրազեկման ընթացքում պատասխաններ են տրվել գործատուի և աշխատողների բարձրացրած հարցերին, ինչպես նաև կարևորվել են աշխատանքային գործունեության ընթացքում անվտանգության պահանջների պահպանումն ու հնարավոր ռիսկերի կանխարգելումը։



Վերադառնալ