azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարսավիրանոցներում իրականացվել են իրազեկման աշխատանքներ

2026 թվականի հոկտեմբերի 9-27-ը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարսավիրանոցներում իրականացրել են իրազեկման աշխատանքներ։

Աշխատանքների ընթացքում ներկայացվել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների պահպանման կարևորությունը, ինչպես նաև ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։

Իրազեկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի N 804 հրամանով հաստատված՝ «Գեղեցկության սրահներին ներկայացվող սանիտարական կանոններ» N 2-III-2.2.3-ին և ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 139-Ն հրամանով հաստատված՝ «Բժշկական արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվին։

Մասնավորապես ներկայացվել են նաև վերոնշյալ նորմատիվների պահանջների հիման վրա մշակված «Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն» N 1.6 ստուգաթերթով նախատեսված հիմնական պահանջները։

Իրազեկման աշխատանքների նպատակն է նպաստել սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանը, կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը և ոլորտի ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանը։



Վերադառնալ