ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, որպես վերահսկողություն իրականացնող մարմին, տեղեկացնում է․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացվել է լրացնել հետևյալ բովանդակությամբ 158.1-ին հոդվածով։ Ըստ այդմ՝ «Հոդված 158.1. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը 1. Դեղատնային գործունեության լիցենզավորված անձի կողմից ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պատասխանատվություն` ❗️ առաջացնում է նախազգուշացում: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը կատարելու համար նախազգուշացում կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, իրավաբանական անձի կամ անհատ [...]
Մանրամասն ➜Հատկապես հիմա խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային նորմերը․ ԱԱՏՄ հորդորը՝ տնտեսավարողներին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր վերահսկողական գործառույթների շրջանակում շարունակում է ստուգայցերը տնտեսվարողների մոտ` դիտարկելով սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ ԱՆ N 17 նորմատիվ հրամանով։ Ամուր սահմանը պետք է ամուր թիկունք ունենա, ուստի տեսչական մարմինը տնտեսվարողներին խնդրում և հորդորում է հատկապես ռազմական դրության այս ժամանակահատվածում առավել զգոն լինել, խստագույնս պահպանել համավարակի կանխման անվտանգության կանոնները։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող եւ Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը։ Մշտական հերթապահություն է սահմանվել պետական հավաքատեղիներում հավաքված դեղերի ժամկետերի, պահպանման և կիրառության հսկողության նկատմամբ։ Մեկ անգամ եւս խնդրում ենք բոլոր նմանօրինակ նախաձեռնություններն իրականացնել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ` խիստ համակարգված եւ համաձայնեցված՝ հետեւելով դեղերի պահպանման անվտանգության բոլոր կանոններին։ Հարգելի հայրենակիցներ, չափազանց կարեւոր է, որ հայրենասիրական բոլոր այս քայլերն արվեն նպատակային, ոչ հախուռն եւ ճիշտ ուղղորդված։
Մանրամասն ➜