Հումանիտար օգնության բաժանման աշխատանքներին ներգրավված է նաեւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թիմը՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ ու բոլոր աշխատանքներին անմիջական մասնակցությամբ։ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործընկերներ Սասուն Սարուխանյանի և Շահեն Հայրապետյանի ուղեկցությամբ սնունդ ու դեղորայք է հասցվում դրանց կարիք ունեցողներին։
Մանրամասն ➜Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի ղեկավարությամբ Արցախում գտնվող ԱԱՏՄ աշխատակիցների 10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են, որոնք կամավորաբար նվիրաբերված, պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետերը, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին: Խմբի մի մասն էլ ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված արցախցիներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում: Աշխատանքի ծավալները հսկայական են, անհրաժեշտ է տեսակավորել Հայաստանից և Սփյուռքից ստացվող հումանիտար օգնությունը ու ըստ անհրաժեշտության առաքել համապատասխան ապաստարաններ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ համատեղ թիկունքային աշխատանքներում ընդգրվել է նաև Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Մանրամասն ➜Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկավայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։ Տեղի ունեցածը վկայում է, որ ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը։ Հղում՝
Մանրամասն ➜