ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լրացուցիչ միջոցառումներ է իրականացնում։ Հարուցվել է մեկ տասնյակից ավելի վարչական վարույթ, որոնց շրջանակում կատարվել են կրկնակի հետազոտություններ, դիտարկվել է առանձին բնակավայրերի ջրամատակարարման համակարգը։ Որպես «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման ու սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն իրավասու է, մասնավորապես, արձանագրվող շեղումների դեպքում կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը կասեցնելու մասին կարգադրագիր տալ, մինչեւ շեղումները բացառվեն։
Մանրամասն ➜Հաջողությամբ ավարտելով իր հումանիտար առաքելությունն Արցախում` ԱԱՏՄ թիմը հերթափոխը հանձնել է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ` Արցախի ԱԻՊԾ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության պետական տեսչության պետ Սասուն Սարուխանյանի մասնակցությամբ։ ԱԱՏՄ ղեկավարն Արցախ էր գործուղվել ՀՀ վարչապետի 14 հոկտեմբերի 14-ի 1148-Ա որոշմամբ։ Արցախի փրկարար ծառայության հետ համատեղ հումանիտար օգնության խմբերը փոխօգնության կարգով ընդգրկվում են տարբեր աշխատանքներում։
Մանրամասն ➜Արցախի ապաստարաններում գտնվող բնակչությանը սնունդ եւ դեղորայք մատակարարելու աշխատանքներում ներգրավված է նաեւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թիմը՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ։ «Խմբի մի մասը դեղագետներ են, որոնք շարունակում են պահեստավորված դեղամիջոցները տեսակավորել, ստուգել պիտանելիության ժամկետերը, տեղավորել համապատասխան արկղերում և տրամադրել առողջապահական հիմնարկներին»,-նշում է Հակոբ Ավագյանը: Կամավորական այս աշխատանքները չեն սահմանափակվում միայն Արցախի մայրաքաղաքով։ Ըստ նշված գրաֆիկի՝ դժվարին դրության մեջ գտնվող անձանց օժանդակության քայլեր են ձեռնարկվում։
Մանրամասն ➜