azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ-ն հայտնում է «Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին

07.11.2020

Հետկանչի նպատակով ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ նոյեմբերի 6-ի փորձագիտական եզրակացությունը։ Վերջինիս համաձայն՝ ՊԱԳ համապատասխանության դիտարկման ժամանակ հայտնաբերվել են ՊԱԳ պահանջների խախտումներ և ներարկման համար նախատեսված լուծույթների ստերիլության երաշխիքները բացակայում են այս դեղերի մասով՝ • Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (25/5×5/) ամպուլներ 2մլ Շվեյցարիա Լեգասի Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Ռուհրբերգշտրասե 21, 4127 Բրիսֆելդեն, ՄԵԴԱ Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Հեգնաուշտրասե 60, 8602 Վանգեն-Բրուտիսելեն (Շվեյցարիա) • Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (5) ամպուլներ 5մլ Շվեյցարիա Լեգասի Ֆարմասյուտիկալս [...]

Մանրամասն ➜


Ստուգայցեր` Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում. դիտարկվել են նաեւ համայնքապետարաններ

07.11.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արեւելյան տարածքային կենտրոնը դիտարկել է, թե ինչպես են պահպանվում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները մի շարք համայնքապետարաններում։ Ստուգայցեր են իրականացվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Մայակովսկի, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Սարուխան և Գանձակ համայնքներում: Մասնագիտական խմբերի դիտարկման տիրույթում են եղել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքային գրասենյակները, առողջության առաջնային պահպանման կենտրոնները և փոստային բաժանմունքները։ Վարչական ստուգայցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես, ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացման, դիմակների թերի կրման, ախտահանման նյութերի մակնշման կամ ոչ համապատասխան տոկոսայնությամբ ախտահանիչ նյութերի օգտագործման սահմանված կանոններում: Բժշկական հաստատություններում նկատվող թերություններն առավելապես վերաբերում են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող [...]

Մանրամասն ➜


Ուշ երեկոյան ստուգայցեր` մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններում

07.11.2020

  Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի խմբերը դիտարկում են աշխատանքային օրվա ավարտին կատարվող ախտահանման աշխատանքները` նախատեսված սանիտարական նորմերով։ <Երեւանի Մուատ> ՓԲԸ-ում նախորդիվ արձանագրվել էին խախտումներ, որոնց հիմքով կազմվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել էր վարչական տույժ` նախազգուշացում։ Երեկոյան անակնկալ ստուգայցի ընթացքում արդեն խախտումները վերացված են եղել։ ԱԱՏՄ-ն զգուշացնում է` խիստ մոտեցում է ցուցաբերվում ուղեւորափոխադրող բոլոր կազմակերպությունների նկատմամբ. Covid-անվտանգության կանոնների խախտման դեպքում կիրականացվի վարչարարություն։

Մանրամասն ➜




Վերադառնալ