azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ աշխատակիցները գործընկեր տեսչականների հետ շարունակում են ուժեղացված ստուգայցերը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները գործընկեր տեսչականների հետ շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրային տրանսպորտում, նախակրթական և կրթական հաստատություններում, ինչպես նաև առևտրի կենտրոններում։

ԱԱՏՄ տեսուչները Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ ուժեղացված վերահսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտում Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:

Խստացված ստուգայցի արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները ուղևորափոխադրման համակարգում արձանագրել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ վարորդներն ու ուղևորները չեն կրել դիմակ, եղել են կուտակումներով երթուղայիններ, որոշ երթուղայիններում բացակայել են ախտահանիչ նյութերը։ Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կկիրառվեն տուժանքներ։

Կրթության տեսչական մարմնի մասնագետների հետ Covid-անվտանգության նորմերի պահպանումը դիտարկել են մանկապարտեզներում և դպրոցներում։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործընկերների հետ ստուգայց է իրականացվել  փակ տարածքներում՝ առևտրի խոշոր կենտրոններում։

Տեսչական մարմնի մասնագետները զուգահեռ իրականացրել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։

 
 
 



Վերադառնալ