azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ աշխատակիցները մասնակցել են համապետական ծառատունկին

26.04.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բոլոր հինգ տարածքային կենտրոնների աշխատակիցներն այսօր մասնակցել են «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված համապետական ծառատունկին․ -Արագածոտնի, -Սյունիքի, -Լոռու, -Կոտայքի մարզերում և Երևանում։ Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող անտառային տնտեսություններում ու համայնքային տարածքներում շուրջ 360 հազար ծառի տունկ է իրականացվել։                 

Մանրամասն ➜


Առցանց միջոցառում՝ նվիրված աշխատանքի պաշտպանությանը

15.04.2021

Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունն (ՀԳՀՄ) ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) համատեղ անցկացրել են առցանց միջոցառում՝ նվիրված աշխատանքի պաշտպանությանը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Գագիկ Մակարյանը, աշխատանքի պաշտպանության հարցերով ԱՄԿ ներկայացուցիչներ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետի ժ/պ Ալվարդ Արշակյանը և բաժնի աշխատակիցներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է 2 կարևոր փաստաթուղթ՝ ՀԳՀՄ գործողությունների պլանը և քաղաքականությունը աշխատանքի պաշտպանության ոլորտում և աշխատանքի պաշտպանության ոլորտում Միկրո, փոքր և միջին կազմակերպությունների համար ԱՄԿ ուղեցույցը: Միջոցառման մասնակիցները քննարկել են ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև աշխատանքային գործունեության հետ կապված այլ հարցեր։

Մանրամասն ➜


Ստուգայցեր՝ Կապան և Գորիս քաղաքներում

14.04.2021

 Ստուգայցեր՝ Կապան և Գորիս քաղաքներում  Դիտարկվել են՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններ, դեղատներ, գեղեցկության սրահներ, մանրամեծածախ առևտրի կետեր։ Ստուգվել է՝ ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչ նյութերի մակնշումը, ախտահանիչների պարունակությունը, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված ոտնակով աղբամանների առկայությունը, գրանցամատյանների վարման կարգը, իրազեկման թերթիկների առկայությունը։ Ընդհանուր պատկերը՝ բարվոք։ Հանձնարարականներ՝  5

Մանրամասն ➜




Վերադառնալ