azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Դեղի հետկանչ

10.05.2021

ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է` «Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000 մգ; (25) ապակե սրվակ Պանֆարմա Զ. Ի., դու Կլարեյ-Լուտրե 35133, Ֆրանսիա» դեղի 306633 (պիտանիության ժամկետը՝ 31.10.2023թ.) սերիայի բացթողումից հետո իրականացված փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի անհամապատասխանություն: Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները` Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել դեղը ներմուծող ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ ՍՊ ընկերությանը ժամանակավոր դադարեցնել «Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000 մգ; (25) ապակե սրվակ դեղի 306633 (պիտ․ ժամկետ՝ 31․10․2023թ.) սերիայի շրջանառությունը՝ մինչև լրացուցիչ փորձաքննության արդյունքների ավարտը։ Կարգադրագիրը տրվել է հիմք ընդունելով ՀՀ [...]

Մանրամասն ➜


Փոփոխություն՝ Կարանտին հայտարարելու վերաբերյալ կառավարության 2020 թվականի 1514-Ն որոշման մեջ

07.05.2021

Ուշադրություն Փոփոխության է ենթարկվել Կարանտին հայտարարելու վերաբերյալ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշումը։ Այսուհետ՝ — ՀՀ մուտք գործող անձինք պետք է ներկայացնեն 72 ժամ վաղեմությամբ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված՝ երկու ամբողջական դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ հավաստող սերտիֆիկատ, — ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 11-ամսական 29 օրական երեխաները: Հիշեցնենք, որ այն անձիք, ովքեր չեն ներկայացնի ՊՇՌ հետազոտության կամ պատվաստված լինելու մասին սերտիֆիկատ կմեկուսացվեն։ Սույն փոփոխությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Մանրամասները՝ այստեղ։ https://www.e-gov.am/gov-decrees/item/36131/

Մանրամասն ➜


Ստուգայցերը շարունակվում են. ԱԱՏՄ

06.05.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը Covid-անվտանգության նորմերը դիտարկել են՝ -Երևանում, -Արարատում -Արմավիրում -Գեղարքունիքում -Կոտայքում -Սյունիքում -Վայոց ձորում հարակից քաղաքներում։ Դիտարկվել են փակ արտադրական տարածքներ, ատամնաբուժական կլինիկաներ, դեղատներ, հանրակրթական դպրոցներ, հյուրանոցներ, սպասարկման գրասենյակներ:

Մանրամասն ➜




Վերադառնալ