
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տրամադրած ռեկրեացիոն գոտիների ջրերի մշտադիտարկումների տվյալները, հորդորում է՝ աղիքային և մաշկային վարակներից խուսափելու համար արգելել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար, չունեն ջրի մաքրման և ախտահանման համապատասխան կառուցվածք: Լողն անհրաժեշտ է արգելել նաև գետերի, լճակների աղտոտված հատվածներում, որտեղ առկա են աղբակույտեր, սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում դրանց մեջ։ Ամռան տաք եղանակը նպաստավոր պայմաններ է ստեղծում արտաքին միջավայրում հիվանդությունների հարուցիչների կենսունակության երկարատև պահպանման, մանրէների արագ բազմացման համար՝ ինչպես խմելու ջրում, այնպես էլ դեկորատիվ ջրավազաններում, գետերում, լճակներում։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է սեմինար-քննարկման՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով։ Սեմինարը կվարեն Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։ Սեմինար-խորհրդատվությունը կկայանա սույն թվականի օգոստոսի 12-ին, ժամը 16:00-ին։ Ցանկացողները կարող են մասնակցության համար դիմում ուղարկել՝ press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։
Մանրամասն ➜
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն իրազեկման աշխատանքներ են իրականացրել թիվ 17 պոլիկլինիկայում: Մասնակցել են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալները և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարությունը։ Հանդիպում-քննարկման ժամանակ ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բժշկական փաստաթղթերի լրացման, վարման և շրջանառման պահանջները, անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգը, ՀՀ կառավարության 2019 թ․-ի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թ․-ի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշումը։ Տեսչական [...]
Մանրամասն ➜