azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմնում կայացել է հարթական սեմինարը

12.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է հերթական սեմինար-քննարկումը՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով։ Սեմինարը վարել է ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։ Սեմինարի ընթացքում տեղի է ունեցել հարց ու պատասխան. մասնակիցները ստացել են իրենց հարցերի պատասխանները։ Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների շուրջ սեմինարները լինելու են շարունակական։

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի ղեկավարը մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության հինգերորդ համագումարին

11.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հինգերորդ համագումարին։ Տեսչական մարմնի ղեկավարը ողջունել է Համագումարի պատվիրակներին ու հյուրերին և կարևորել մեր երկրում գործարար շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական միությունների կայացումը։ Հակոբ Ավագյանը նշել է, որ պետք է առավելագույն ջանքեր ներդնել մեր երկրում նման ինստիտուտների կայացման և պետություն-մասնավոր հատված երկխոսությունը բարելավելու, որոշ դեպքերում՝ վերականգնելու հարցում։ Նրա կարծիքով՝ նման ինստիտուտների կայացումով հնարավոր կլինի հակակշիռ ապահվել պետական հատվածի նկատմամբ, մշտապես «ճնշման» տակ պահել քաղաքականություն մշակողներին և իրականացնողներին։ ԱԱՏՄ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանին։ «Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, պարոն Մակարյան, [...]

Մանրամասն ➜


Աշխատողների անվտանգության ապահովման վերահսկում՝ շինարարական հրապարակներում

11.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում ուսումնասիրություններ է իրականացնում Երևանում շինարարության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտներում և կապալառու կազմակերպություններում։ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետները զննումներ են կատարում կազմակերպությունների կողմից շահագործվող շինարարական հրապարակներում՝ պարզելու աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջների կատարման, կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության, սանիտարակենցաղային սենքերով ապահովվածության, աշխատանքային պայմանագրերի առկայության, աշխատողների անվտանգության հրահանգավորումների և այլ խնդիրներ։  

Մանրամասն ➜




Վերադառնալ