azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման աշխատանքներ՝ մինչև 18 տարեկան անձանց աշխատանքում ներգրավելու առանձնահատկությունների վերաբերյալ

15.06.2021

Ծիրանի բերքահավաքով պայմանավորված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները իրազեկման և խորհրդատվական աշխատանքներ են իրականացրել Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում՝ մինչև 18 տարեկան անձանց աշխատանքում ներգրավելու առանձնահատկությունների վերաբերյալ։ Բաժնի աշխատակիցները էլեկտրոնային եղանակով շուրջ 150 համայնքների ղեկավարների ուղարկել են մինչև 18 տարեկան անձանց նմանատիպ աշխատանքներում ներգրավման դեպքում օրենսդրությամբ սահմանված պահանջների վերաբերյալ տեղեկատվություն։ Հանդիպումներ են կազմակերպվում նաև համայնքներում խոշոր հողօգտագործողների հետ՝ խորհրդատվության և քննարկումների նպատակով։

Մանրամասն ➜


Մանկապարտեզների համար սահմանված հիգիենիկ նորմերը

14.06.2021

Հաշվի առնելով վերջին շրջանում նախադպրոցական կազմակերպություններում արձանագրված դեպքերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես  բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հորդորում է խստագույնս պահպանել վերոնշյալ կազմակերպությունների համար սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջները։ Մասնավորապես՝ կազմակերպությունների հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը՝ պարտադիր կահույքի տեղաշարժով, զուգարանների հատակը, նստակոնքերը պետք է լվանալ օրը 2 անգամ հոսող տաք ջրով, խմբասենյակների սեղանները նախքան սնունդ ընդունելը և հետո պետք է լվացվեն տաք ջրով, օճառով, հատուկ լաթերով, որոնք լվացվում, չորացվում և պահվում են չոր վիճակում կափարիչով փակվող հատուկ ամանների մեջ, աթոռներն ամեն օր պետք է սրբվեն տաք ջրով և օճառով, ձեռք բերված խաղալիքները (բացառությամբ փափուկ խաղալիքների) մինչև խմբերին [...]

Մանրամասն ➜


Հուշագրի ստորագրում

11.06.2021

Այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հուշագրեր է ստորագրել «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի և Տեղեկատվական և Հաղորդակցության Տեխնոլոգիաների Գործատուների Միության (ՏՀՏԳՄ) հետ։ Հուշագրերը ստորագրել են Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, «ՕքսԵՋեն»-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և Հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն։ Միջոցառման ժամանակ ազդարարվել է Հայաստանում աշխատանքի և սոցիալական իրավունքների բարելավմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող 3 նոր ծրագրերի պաշտոնական մեկնարկը։ Ծրագրերում կներգրավվեն հայաստանյան 14 ՔՀԿ-ներ։ «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ