azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հարավային տարածքային կենտրոնի մասնագետների կողմից Սիսիանում իրականացվել են իրազեկման սեմինարներ

16.07.2021

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի բոլոր բաժինների կողմից ս․թ․ հուլիսի 15-16-ին Սիսիանում իրականացվել են իրազեկման սեմինարներ։ Միջոցառումներին մասնակցել են գեղեցկության սրահների, դեղատների, ստոմատոլոգիական կլինիկաների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տարածքային կենտրոնի մասնագետները ներկայացրել են ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կազմակերպություններում նորմատիվ ակտերի, ՀՀ կառավարության 15․08․2019թ․ թիվ 1080-Ն որոշման, ՀՀ ԱՆ 29․11․2002թ․ թիվ 804 հրամանով հաստատված «Գեղեցկության սրահներին ներկայացվող սանիտարական կանոններ» N 2-III-2․2․3, ՀՀ կառավարության 1089-Ն որոշման, բուժ․ զննման կարգի վերաբերյալ խնդիրները։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև մասնակիցների հարցերին։

Մանրամասն ➜


Սեմինար-քննարկում՝ ԱԱՏՄ-ում

16.07.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպում է սեմինար-քննարկում՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով։ Սեմինարը կվարեն Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։ Սեմինար-խորհրդատվությունը կկայանա սույն թվականի հուլիսի 22-ին, ժամը 16:00-ին։ Ցանկացողները կարող են մասնակցության համար դիմում ուղարկել՝ press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ Տեղերը սահմանափակ են։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։

Մանրամասն ➜


Սեմինար-իրազեկում` բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ

15.07.2021

ՀՀ առողջապական և աշխատանքի տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը Արարատի մարզպետարանում սեմինար-իրազեկում է իրականացրել` բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ։ Սեմինարին մասնակցել են Արարատի մարզում գտնվող բժշկական կազմակերպությունների տնօրենները, ինչպես նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։ Միջոցառումն իրականացվել է Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ։

Մանրամասն ➜




Վերադառնալ