
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանն ու բաժնի գլխավոր տեսուչ Դավիթ Մարտիրոսյանը մասնակցել են «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից համակարգվող «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» ցանցի նախաձեռնած աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով հանդիպմանը։ Միջոցառման նպատակը Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առաջնահերթությունները, բարեփոխումների և համագործակցության հնարավորությունները քննարկելն էր, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ համատեղ գործողությունների նախնական պլան ձևավորել, քարտեզագրել առաջիկա քայլերը «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» աշխատանքային իրավունքների հարթակի ներքո իրականացնելու համար: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, քաղհասարակության, արհմիությունների ու մասնավոր հատվածից, միջազգային կառույցների [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (N 3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝ աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Բացառություն. Պահանջը չի վերաբերում ՝ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։ ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին: Մանրամասներն՝ այստեղ:
Մանրամասն ➜
124 ստուգայց, 14 խախտում. Խոշորացույցի տակ Երևանի Շենգավիթ վարչական շրջանն է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով կատարվել է ընդհանուր 124 ստուգայց, որի արդյունքում հայտնաբերվել է 14 խախտում, մասնավորապես՝ հանրային տրանսպորտում 70 ստուգայց՝ 8 խախտում, առևտրի մանրամեծածախ կետերում 42 ստուգայց՝ 4 խախտում, դեղատներում 10 ստուգայց՝ 1 խախտում, գրասենյակներում 2 ստուգայց՝ 1 խախտում։ Կորոնավարակի դեմ պայքարին միտված միջոցառումների խախտում թույլ տված տնտեսավարողները նախազգուշացվել են: Ստուգայցերն ամենօրյա են: Հիշեցում․ Խախտումների կրկնվելու դեպքում տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ առաջին անգամ 100-300 հազար, այնուհետև` 150–500 հազար դրամի չափով։
Մանրամասն ➜