ՀՀ վարչապետի որոշմամբ՝ փոփոխություն և լրացում է կատարվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-Ի N 755-Լ որոշման մեջ։ Ըստ այդմ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ։ Սույն փոփոխությունը Տեսչական մարմնին հնարավորություն է տալիս վերահսկել նաև աշխատանքային օրենսդրությամբ սահմանված խտրականության արգելքների պահպանման, աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման, վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման և մի շարք այլ հարցեր։ Ընդ որում՝ Տեսչական մարմինն իրավասու է վարույթ հարուցել սեփական [...]
Մանրամասն ➜Ավարտվեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված եռօրյա իրազեկման սեմինար-խորհրդատվությունների շարքը՝ Երևանի ենթակայության մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար: Սեմինար-խորհրդատվությունը վարել են Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՏՄ մասնագետները։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ․-ի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների հիմնարկների» N 2-III-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների և աշխատանքային օրենսդրության փոփոխությունների մասին։ Սեմինար-խորհրդատվությունները կլինեն շարունակական։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել հերթական սեմինար-քննարկումը՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով։ Սեմինարը վարել է ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Հրանտ Պապիկյանը։ Մասնակցել են մեկ տասնյակից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք սեմինարի ընթացքում ստացել են իրենց հարցերի պատասխանները։ Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների շուրջ սեմինարները լինելու են շարունակական։
Մանրամասն ➜