
Նկատի ունենալով, որ վերջին շրջանում Հնդկաստանի բազմաթիվ քաղաքացիներ ընդգրկվում են ՀՀ աշխատաշուկայում և կարևորելով վերջիններիս աշխատանքային իրավունքների իրազեկվածությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, տեղեկացնում է՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները: Բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի՝ օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով գործատուն դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն։ Առանց [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի 1-ից գործարկում է աշխատանքային իրավունքի պաշտպանության EmployeeProtect.am հարթակը։ Դրա հիմնական նպատակն է՝ ուժեղացնել Հայաստանի Հանրապետությունում աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգը: «2021 թվականը մենք հայտարարում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային իրավունքի վերահսկողության բարելավման տարի։ Բողոքների ընդունման էլեկտրոնային հարթակի գործարկմամբ՝ մենք նպատակ ունենք բարձրացնել Տեսչական մարմնի նկատմամբ վստահությունը, բողոքաբերների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանց համար ավելի հարմար լինի Տեսչական մարմին ներկայացնել աշխատանքային իրավունքին վերաբերող խնդիրները, և երրորդը, որն ինձ համար շատ կարևոր է, ունենալ ավելի հստակ վիճակագրություն՝ բողոքների տեսակների վերաբերյալ»,- նշում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ EmployeeProtect.am-ն աշխատանքային [...]
Մանրամասն ➜
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմինն իրականացրել է 5430 ստուգայց։ Արձանագրվել է 915 խախտում։ Այդ թվում՝ Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 3118 ստուգայց, 273 խախտում, Հարավային տարածքային կենտրոն՝ 408 ստուգայց, 39 խախտում, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 1056 ստուգայց, 537 խախտում, Արևելյան տարածքային կենտրոն՝ 347 ստուգայց, 8 խախտում, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 429 ստուգայց, 58 խախտում։ Այսօր Երևան քաղաքի տարածքային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել կրթական հաստատություններում։
Մանրամասն ➜