
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1102 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 59 խախտում, կայացրել 44 տուգանքի որոշում, այդ թվում՝ . Երևանի տարածքային կենտրոն՝ 920 ստուգայց, 49 խախտում, 8 տուգանք, . Հարավային տարածքային կենտրոն՝ 54 ստուգայց, 6 խախտում, 9 տուգանք, . Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 15 ստուգաց, 2 խախտում, 8 տուգանք, . Արևմտյան տարածքային կենտրոն՝ 58 ստուգայց, 0 խախտում, 16 տուգանք, . Արևելյան տարածքային կենտրոն՝ 55 ստուգայց, 2 խախտում, 3 տուգանք։ Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նաև նախազգուշացումներ և հանձնարարականներ։
Մանրամասն ➜
Հանրապետությունում ջեռուցման սեզոնի մեկնարկին ընդառաջ և հաշվի առնելով նոյեմբերի 8-ից հանրակրթական հաստատություններում առկա ձևաչափով դասերի վերսկսումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է՝ Հանրակրթական հաստատություններում պահպանել ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 12-Ն հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112989: Ըստ այդմ՝ -Հաստատության սենքերում անհրաժեշտ է ապահովել օդի հետևյալ ջերմաստիճանը. 1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C, 2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 [...]
Մանրամասն ➜
Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետներ Տաթև Համբարձումյանը և Արփինե Չափարյանը հոկտեմբերի 4-29-ը մասնակցել են «Աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների ակադեմիա» թեմայով առցանց դասընթացին։ Այն նախաձեռնել էր Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։ Դասընթացի շրջանակներում ներկայացվել են ԱՄԿ փորձագետների վերլուծությունները և միջազգային փորձը՝ երեխաների, հարկադիր աշխատանքի, խտրականությունը աշխատանքում, Covid 19-ի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունների և այլ ոլորտների վերաբերյալ։
Մանրամասն ➜