azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հաստատվել է ԱԱՏՄ գործունեության 2022 թ. տարեկան ծրագիրը

24.11.2021

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց. 1. ԱԱՏՄ 2022 թվականին իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագրի քննարկում և հաստատում, 2. ԱԱՏՄ 2022 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում, 3. ԱԱՏՄ որակի ապահովման վարչության 2022 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում, 4. «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 6-ի N 14-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Խորհրդի որոշման նախագծի քննարկում և հաստատում։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է օրակարգի հարցերը։ Օրակարգի հարցերն արժանացել են Խորհրդի անդամների դրական կարծիքին։  

Մանրամասն ➜


Վարչական տույժ՝ «ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնում հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար

23.11.2021

«ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնի 2-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը չպահպանելու փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել էր վարչական վարույթ։ Գործի քննության ընթացքում հաստատվել է, որ միջոցառման ժամանակ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը, որով խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության  տարածման կանխարգելման նպատակով կիրառվող պահանջները։ Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որոշվել է իրավախախտման համար պատասխանատու  առևտրի կենտրոնի սեփականատեր «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ֆ-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական տույժի։

Մանրամասն ➜


23.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և նույն վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը մասնակցել են «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում կայացած եզրափակիչ աշխատաժողովին։ Քննարկվել են «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների շրջանակներում իրականացված աշխատանքները։ ԱԱՏՄ մասնագետները մասնակցել են քննարկումներին, ներկայացրել առաջարկություններ։ Նշենք, որ Մինամատայի կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից։

Մանրամասն ➜




Վերադառնալ