azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ մասնագետները հոկտեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայց

29.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված Քովիդ-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը։ ԱԱՏՄ մասնագետները նոյեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 15 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևանի տարածքային կենտրոն՝ 768 ստուգայց, 9 խախտում, 8 իրավախախտում, 11 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 40 ստուգայց, 1 խախտում, 6 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 47 ստուգաց, 4 խախտում, 4 նախազգուշացում, 6 տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 94 ստուգայց, 2 նախազգուշացում, 1 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 86 ստուգայց, 1 խախտում, 2 նախազգուշացում, 8 ՎԻՎ արձանագրություն, 11 տուգանք։

Մանրամասն ➜


Աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի ներդրումը` ՀՀ կառավարության 2021-2026 թթ-ի գործունեության միջոցառումների ծրագրում

25.11.2021

Աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի (E-Labor) ներդրումը պետական մարմինների համար պարտադիր կլինի 2023 թվականի հուլիսից, իսկ ոչ պետական մարմինների համար՝ 2025 թվականից։ Այս համակարգի ներդրման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում, որը հավանության է արժանացել կառավարության նոյեմբերի 18-ի նիստում։ Հարթակի ներդրման նպատակով նախատեսվում է լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի ներդրումը թույլ կտա բարձրացնել աշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության թվայնացված և բարելավված մեխանիզմներ կիրառել։ Ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվել 2022 թ. դեկտեմբերը։

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների համար

25.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետներ` Ժանետա Պետրոսյանը և Արմենուհի Ներսիսյանը իրազեկման առցանց սեմինար են անցկացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների համար։ Տեղեկատվական սեմինար անցկացնելու առաջարկով Տեսչական մարմնին դիմել էր Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան (ՄՆՀԱ)։ Առցանց հանդիպման ժամանակ քննարկվել է նախադպրոցական ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների  թեման, պարզաբանվել են սանիտարահիգիենիկ նորմերը, համաճարակային իրավիճակով պայմանավորված իրազեկել են սահմանափակումների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ: Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են թեմայի վերաբերյալ մասնակիցների մի շարք հարցերին։

Մանրամասն ➜




Վերադառնալ